շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ․ Զելենսկի

Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ․ Զելենսկի

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի հյուսիսում գտնվող Չեռնիգովի շրջան կատարած այցի ընթացքում  անդրադարձել է Ռուսաստանի կողմից իրականացվող «Հատուկ ռազմական օպերացիայի» ֆոնին Թուրքիայի միջնորդական քայլերին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Զելենսկին, շնորհակալություն հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ուկրաինային մինչ այդ տրամադրած աջակցության համար, անբավարար է համարել ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Թուրքիայի քայլերը:

«Թուրքիայի միջնորդությունը մեզ համար բավարար չէ»,- ասել է նա:

Նա ուշադրություն է հրավիրել նաև նման միջնորդական քայլերին զուգահեռ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների վրա՝ որակելով դրանք ամուր հարաբերություններ:

  • Կիսվել: