շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին․ Զախարովան՝ Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին

Մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին․ Զախարովան՝ Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը տոնելու որոշմանը։

«Մենք այդ առնչությամբ մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին և կապի մեջ ենք նրանց հետ»,-ասել է նա:

Ինչպես հայտի է՝ Մամեդ Ռասուլզադեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկն է, եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության գաղափարական թշնամիների շարքում, համագործակցել է Հիտլերի հետ։

  • Կիսվել: