երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք պետք է մտածենք ամբողջ մարդկության մասին. Դալայ Լաման՝ համավարակի վերաբերյալ

Մենք պետք է մտածենք ամբողջ մարդկության մասին. Դալայ Լաման՝ համավարակի վերաբերյալ

Դալայ Լամա XIV-ը հնդիկ բժիշկների և դեղագործների հետ առցանց հանդիպման ժամանակ խոսել է կորոնավիրուսային վարակի մասին և նշել, որ բոլոր պետությունները պետք է գիտակցեն երկրագնդի վրա ապրող յոթ միլիարդ մարդու փոխկապակցված լինելն ու համավարակի հաղթահարման ընդհանուր պատասխանատվությունը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իմ պետությունը՛՛, ՛՛իմ ժողովուրդը՛՛, ՛՛իմ խումբը՛՛ հնացած, նեղ մտածելակերպ է: Մենք պետք է մտածենք ամբողջ մարդկության մասին՛՛:

Դալայ Լաման նաև հավելել է, որ բոլոր մարդիկ պատասխանատու են այս խնդիրը հաղթահարել սովորելու հարցում։

  • Կիսվել: