հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մենք՝ որպես երկիր, որը տուժել է օկուպացիայից, հիանալի հասկանում ենք ձեր վիճակը»․ Ալիեւը՝ Զելենսկուն

«Մենք՝ որպես երկիր, որը տուժել է օկուպացիայից, հիանալի հասկանում ենք ձեր վիճակը»․ Ալիեւը՝ Զելենսկուն

Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին եւ Իլհամ Ալիեւը  հանդիպում են ունեցել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում։ Այս մասին Մյունխենից տեղեկացրել է «Европейская правда»-ի թղթակիցը։

Բանակցությունների սկսման ժամանակ Ուկրաինայի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթական անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։

Ուշագրավ է այն, որ պատվիրակությունները շփման համար ընտրել էին անգլերենը, չնայած Ալիեւը ավելի հաճախ բանակցությունները վարում է ռուսերեն։ Զելենսկին հանդիպումն սկսել է գործընկերոջը շնորհավորելով վերջերս նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ շնորհավորանքներին ավելացրել խաղաղության մաղթանքներ։

«Մենք գիտենք, թե որքան բարձր է խաղաղության գինը»,- ավելացրել է Զելենսկին։

«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան է, եւ դա չի փոխվի։ Մենք՝ որպես երկիր, որը տուժել է օկուպացիայից, հիանալի հասկանում ենք ձեր վիճակն ու խաղաղություն ցանկանում ուկրաինացիներին եւ Ուկրաինային»,- պատասխանել է Ալիեւը։

  • Կիսվել: