չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը (տեսանյութ)

Մեկնարկել է հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը (տեսանյութ)

Ուրբաթ օրը, վիրտուալ ձևաչափով, մեկնարկել է հոսեյնական նորածինների համաշխարհային համաժողովը, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս համաժողովը միաժամանակ անցկացվել է Իրանում և 45 երկրներում:

Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը Մոհառամ ամսվա կրոնական ծիսակարգերից մեկն է: Այն նվիրված է Իմամ Հոսեյնի նահատակության օրը (Աշուրայի օրը) նահատակված երեխաների հիշատակին: Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը, որին մասնակցում են շիա մուսուլմանները,  միաժամանակ տեղի է ունենում  Իրանում, Հնդկաստանում, Պակիստանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Աֆղանստանում:

Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողության ընթացքում մայրերը իրենց նորածիններին հագցնում են հատուկ շորեր և իրենց սերն ու նվիրվածությունը հայտնում իսլամի մարգարեի ընտանիքին: Շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի որդին՝  կրտսեր Ալին, նահատակվեց Աշուրայի օրը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: