Մատվիենկոն Էրդողանին է փոխանցել Պուտինի ուղերձը
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը երկկողմ հարաբերությունների հարցերի և միջազգային արդիական օրակարգի վերաբերյալ, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող՝ Դաշնության խորհրդի նախագահին Էրդողանն ընդունել է Ստամբուլի Դոլմաբախչե պալատում:
«Դաշնության խորհրդի նախագահը Թուրքիայի առաջնորդին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր ուղերձը, որը վերաբերում է երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին։ Նա Թուրքիայի նախագահին տեղեկացրել է ավելի վաղ Անկարայում թուրք խորհրդարանականների հետ արդյունավետ շփումների, երկու երկրների ղեկավարների ընդունած որոշումների իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ այստեղ: