Հանդիպել են Էրդողանն ու Մատվիենկոն. ինչ են քննարկել
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Թուրքիայի նապագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունից:
Ըստ հաղորդագրությնա՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջանում։
Հատուկ ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը։
Կողմերը նաև նշել են Ուկրաինայի հարցի հնարավորինս արագ և լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը, դրական են գնահատել Ստամբուլի հարթակի օգտագործումը այդ գործընթացում։
Հաղորդվում է նաև, որ Վալենտինա Մատվիենկոն փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարեմաղթանքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Տեսանյութը՝ այստեղ:


