ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարտի դաշտում Ռուսաստանին  հաղթելն անհնար է․ ՌԴ նախագահ

Մարտի դաշտում Ռուսաստանին  հաղթելն անհնար է․ ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում։

«Եվ այդ ամենը մեկ նպատակով՝ տարածքներ պոկել մեր երկրից», - ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ արևմտյան քաղաքական գործիչներին չի հետաքրքրում, թե ում վրա խաղադրույք կատարել Ռուսաստանի դեմ պայքարում, կարևորը՝ կատարեն իրենց կամքը:

««Հակառուսաստան» նախագիծը Արևմուտքի ռևանշիստական քաղաքականության մի մասն է. գաղափարը մեկն է՝ Եվրոպայում պատերազմ հրահրել ուրիշի ձեռքերով... Մենք Ուկրաինայի ժողովրդի հետ պատերազմի մեջ չենք, նրանք իրենք են դարձել Կիևի ռեժիմի պատանդը»,- ասել է Պուտինը։

Խոսելով Արևմուտքի կողմից Կիևին զենքների մատակարարման մասին՝ նա նշել է.«Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք՝ որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից»։

Նրա խոսքով՝ Արևմուտքը մտադիր է լոկալ հակամարտությունը տեղափոխել գլոբալ առճակատման փուլ։

«Մարտի դաշտում Ռուսաստանին  հաղթելն անհնար է, հետևաբար ավելի ու ավելի ագրեսիվ տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Նրանք անընդհատ ստում են, չեն դադարեցնում հարձակումները մեր մշակույթի, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ Արևմուտքը հենվում է ազգային դավաճանների վրա, որոնք միշտ ունեն նույն ատելության թույնը իրենց հայրենիքի նկատմամբ:

  • Կիսվել: