ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայում կհանդիպեն ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները

Մոսկվայում կհանդիպեն ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչները

Մարտի 15-16-ին Մոսկվայում կկայանա Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳՆ-ների պատվիրակությունների հանդիպումը, տեղեկացրել է թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքը։

«Շտապ լուրեր. Մոսկվայում մարտի 15-16-ին տեղի կունենա Սիրիայի վերաբերյալ հանդիպում Թուրքիայի, Ռուսաստանի, Ասադի ռեժիմի եւ Իրանի միջեւ, արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում է պատրաստվում, ռուսական կողմն առաջարկել է տեխնիկական հանդիպում հաջորդ շաբաթ Մոսկվայում, ավելի վաղ տեղեկացրել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

  • Կիսվել: