երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր տան մոտ կրկին ԱԹՍ է ընկել

Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր տան մոտ կրկին ԱԹՍ է ընկել

՛՛ՌՏ՛՛ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր տան մոտ մեկ շաբաթում երկրորդ անգամ անօդաչու թռչող սարք է ընկել, գրում է russian.rt.com-ը:

Սիմոնյանը նշել է, որ ահաբեկիչները, որոնք ԱԹՍ-ներ արձակում, այդ թվում ՝ ՛՛Մոսկվա Սիթի՛՛ համալիրով, ունեն ՛՛տիպիկ ստեղծագործական ձեռագիր՛՛:

Նրա խոսքով՝ Կիևը ՛՛ցուցադրական սարսափ՛՛ է հարուցում՝ ՛՛սեպտեմբերի 11-ի երկվորյակ աշտարակների նման՛՛, որպեսզի Ռուսաստանում խուճապի մեջ ընկնեն և իրենց նախագահին ասեն. ՛՛Եկեք ամեն ինչ վերադարձնենք, միայն թե այդ դրոնները չթռչեն մեր գլխավերևում՛՛։

՛՛Նրանք սխալ հաշվարկ ունեն, քանի որ մենք ուրիշ ենք, և ժամանակն է արդեն դա հասկանալ՛՛,-հավելել է Սիմոնյանը:

Բացի այդ՝ նա հայտարարել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն Ուկրաինայի զինված ուժերի, ամեն գնով հարձակողական գործողություններ չի իրականացնի, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ռուս զինվորականները համաքաղաքացիներն են, որոնց նա սիրում է, գնահատում և խղճում:

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով Մոսկվայում, Մերձմոսկվայում և Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման հերթական փորձը, հայտարարել է, որ ռուսական կողմն անպատասխան չի թողնի Կիևի ահաբեկչական հարձակումները:

  • Կիսվել: