շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
 Մանրամասներ՝ Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից

Մանրամասներ՝ Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև Կրեմլը։ 

Հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը։

Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով չընդունելու և դատապարտելու իր սկզբունքային դիրքորոշումը։

Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է, որ ահաբեկչական սպառնալիքներին հակազդելը խաղաղ բնակչության համար նման սարսափելի հետևանքների չհանգեցնի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և թուլացնելու հակամարտությունը։

Բացի այդ, կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել շարունակելու փոխգործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

  • Կիսվել: