Մակրոնը հայտարարել է ՌԴ-ի դեմ մասշտաբային պատժամիջոցների կիրառման մասին
Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնն Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների առնչությամբ հանդես է եկել ուղերձով:
Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներ կունենան:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանի դեմ կկիրառվեն մասշտաբային պատժամիջոցներ, որոնք կտարածվեն պաշտպանական, տնտեսական և էներգետիկ ոլորտների վրա։


