ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերաիմաստավորել կապերը Ռուսաստանի հետ

Մակրոնը Եվրոպային կոչ է արել վերաիմաստավորել կապերը Ռուսաստանի հետ

Եվրոպայի երկրները որոշակի պահի պետք է վերաիմաստավորեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Փարիզում խաղաղության հարցերով միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկանում ենք Ելիսեյան պալատի X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունից:

՛՛Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական հանրությունը, բայց մենք պետք է մտածենք Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերաիմաստավորենք մեր կապերը Ռուսաստանի հետ՝ մտածելով այդտեղ խաղաղության մասին՛՛,-ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրոպան չի սահմանափակվում ԵՄ-ով և ՆԱՏՕ-ով: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է կենտրոնանան նաև ՛՛նոր աշխարհակարգի՛՛ կառուցման վրա, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում հաստատված ներկայիս կարգը ՛՛թերի է և անարդար՛՛:

  • Կիսվել: