ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԱԿ-ը պետք ինքնալուծարվի, եթե խոսքերից բացի ոչնչի ընդունակ չէ. Զելենսկի

ՄԱԿ-ը պետք ինքնալուծարվի, եթե խոսքերից բացի ոչնչի ընդունակ չէ. Զելենսկի

Ուկրաինան այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կարիքն ունի: Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջ, հայտարարել է ւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ Կիևն անվտանգության համաշխարհային համակարգի բարեփոխում առաջարկելու բարոյական իրավունք ունի:

Զելենսկին, մասնավորապես, ասել է, որ խաղաղության հասնելու համար կա մի քանի տարբերակ. ՛՛Պետք է հեռացնել Ռուսաստանին՝ որպես պատերազմի աղբյուրի, որպեսզի Մոսկվան չարգելափակի իր ագրեսիայի հետ կապված որոշումները, և այդ ժամանակ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խաղաղություն հաստատվի։

Իսկ երկրորդ տարբերակն ինքնալուծարումն է: Եթե խոսքերից բացի դուք ոչնչի ընդունակ չեք, ապա այլ տարբերակ չի մնում։ Ուկրաինային, Եվրոպային, ողջ աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ՛՛:

 

  • Կիսվել: