ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Բեյրութի արվարձանին իսրայելական հարվածի կապակցությամբ
ՄԱԿ-ը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Բեյրութի արվարձանին իսրայելական հարվածի կապակցությամբ և բոլոր կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Դրա մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի երեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք մեր մեծ անհանգստությունն ենք հայտնում հուլիսի 30-ին Բեյրութի հարավային արվարձանի խիտ բնակեցված տարածքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների կապակցությամբ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։ «Կողմերին ևս մեկ անգամ կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և բոլոր ներգրավվածներին կոչ ենք անում խուսափել լարվածության հետագա սրացումից»:
Համաշխարհային կազմակերպությունը միաժամանակ բոլոր կողմերին կոչ է արել կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։