ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 ՄԱԿ-ի հերթական ձախողումը․ The Telegraph-ը՝ Արցախի մասին

ՄԱԿ-ի հերթական ձախողումը․ The Telegraph-ը՝ Արցախի մասին

Վերջին ներխուժման ժամանակ ագրեսորները սպանեցին հարյուրավոր քրիստոնյաների։ Հայաստանն այլ ելք չուներ, քան փրկել իր հազարավոր քաղաքացիների մահից՝ Լեռնային Ղարաբաղում իր անկլավը հանձնելով Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի դաժան ուժերին: Այս մասին The Telegraph պարբերականի համար գրում է ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով նախկին դատավոր Ջեֆրի Ռոբերթսոնը։

ՄԱԿ-ի նախկին դատավորի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման համար Ռուսաստանի վրա պատասխանատվություն դնելը խելամիտ որոշում չէր:

Ռոբերթսոնն իր հոդվածում ընդգծում է, որ 120 հազար հայեր այժմ ստիպված են կամ լքել իրենց նախնիների տները կամ ապրել բռնապետության պայմաններում, որը տարիներ շարունակ ատելություն է հրահրել նրանց նկատմամբ:

«Լեռնային Ղարաբաղը հաղթել է պատերազմում 1994 թվականին եւ հռչակել է, ինչպես Կոսովոն, ինքնորոշման իր իրավունքը։ Հաջորդ քառորդ դարի ընթացքում այն կառավարվել է Հայաստանի օգնությամբ։ Այն ոչ թե «հայ անջատողականների» երկիր էր, ինչպես անցյալ շաբաթ հայտարարել էին շատ լրագրողներ, այլ հայ ժողովրդի երկիր, որի նախնիները դարեր շարունակ ապրել են այդ բարձրադիր վայրերում, եւ որը քառորդ դար պայքարել է դաժան բռնապետին դիմագրավելու իրավունքի համար եւ նվաճել այն:

Ինչ վերաբերում է Միավորված ազգերի կազմակերպությանը, ապա Լեռնային Ղարաբաղը կհիշվի որպես եւս մեկ պատճառ, թե ինչու այն այլեւս չի համապատասխանում այդ նպատակին: Այս նպատակը, հիշեցնում է նրա կանոնադրությունը, «ապագա սերունդներին պատերազմի արհավիրքներից փրկելն է», սակայն այն չի կարող վտարել Ռուսաստանին (նույնիսկ եթե Պուտինը միջուկային զենք կիրառեր), որը վետո կդներ սեփական աքսորի վրա, եւ այն նույնիսկ չի կարող վտարել Ադրբեջանին ագրեսիայի համար (քանի որ Ռուսաստանը վետո կդներ Անվտանգության խորհրդի անհրաժեշտ հանձնարարականի վրա)։

Առաջ գնալու միակ ճանապարհը Միավորված Ազգերի Կազմակերպությանը փոխարինելն է, քանի որ նրա Անվտանգության խորհուրդը հարմար չէ այդ նպատակի համար: Նա ի վիճակի չէ բարեփոխման, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը վետո կդնեն բարեփոխումների վրա։ «Անվտանգությունը» բխելու է միայն միջազգային ներկայացուցչական մարմնից, որն ունի բարոյական, ռազմական եւ տնտեսական ուժ՝ ավտորիտար ագրեսիան զսպելու համար»,-գրում է նախկին դատավորը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: