ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Նա պատրաստակամություն է հայտնել աշխատել կառուցողական նոր վարչակազմի հետ.
Գուտերեշի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն ցայտուն խնդիրները, որոնց բախվում է մեր աշխարհը»: