ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը դատապարտել է Դոնեցկի վրա հարձակումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը դատապարտել է Դոնեցկի վրա հարձակումը և կոչ արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Մոնիկա Գրեյլին։
«Գլխավոր ասամբլեայի նախագահը դատապարտում է բոլոր հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ներառյալ Դոնեցկում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը խորը մտահոգություն է հայտնում պատերազմի հետևանքով մարդկային կորուստների և տառապանքների կապակցությամբ: Նա կոչ է անում լիովին հարգել միջազգային իրավունքը՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը»,- ասել է Գրեյլին։