չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանի հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Աֆղանստանի հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել «Թալիբանին» ապահովել աֆղանների և օտարերկրացիների անվտանգությունը, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության թվիթերյան էջում։

Բանաձևում պարունակվում է կոչ՝ ապահովելու մարդու իրավունքների (այդ թվում կանանց ու փոքրամասնությունների) պաշտպանությունն ու քաղաքացիների հասանելիությունը միջազգային մարդասիրական օգնությանը։

ՄԱԿ ԱԽ-ում բանաձևի նախագծին աջակցություն է հայտնել 13 երկիր, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։ «Դա արել ենք նախագծի հեղինակների կողմից մեր սկզբունքային մտահոգությունների անտեսման պատճառով»,-հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

  • Կիսվել: