ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մահամերձ պապիկը միջուկային Արմագեդոն է հրահրում. Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային ռումբեր տրամադրելու որոշումը

Մահամերձ պապիկը միջուկային Արմագեդոն է հրահրում. Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային ռումբեր տրամադրելու որոշումը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու որոշումը. նա նշել է, որ դա կարող է նշանակել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ՛՛գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն՛՛։ Այս մասին Մեդվեդևը հայտնել է իր տելեգրամյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այժմ Բայդենը, սպառելով բոլոր ռեսուրսները, կասետային ռումբեր է խոստանում ու ՆԱՏՕ-ի հեռանկարով Կիևում նեոնացիստներին կրկին կոչ է անում, որի իրագործումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ:

Միգուցե անառողջ երևակայություններով տարված՝ մահամերձ պապիկը պարզապես որոշել է գեղեցիկ հեռանալ՝ հրահրելով միջուկային Արմագեդոն ու մարդկության կեսն իր հետ տանելով այն աշխարհ…՛՛:

  • Կիսվել: