Մահացել է ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Եվգենի Շապոշնիկովը
Խորհրդային միության պաշտպանության վերջին նախարար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը մահացել է 79 տարեկան հասակում, հայտնել է «Զորահրամանատարների ակումբի» աշխատակազմի ղեկավար Նիկոլայ Դերյաբինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դերյաբինը նշել է, որ Շապոշինկովի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Միտիշներում՝ Դաշնային զինվորական գերեզմանատանը: