երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

ՌԴ Աստրախանի մարզում մահացել է Տանզիլիա Բիսեմբևան, նա 125 տարեկան էր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ընթացիկ տարվա հունվար ամսից կինը համարվում էր աշխարհի ամենատարեց մարդը։ Նրա մասին գրառումները պահպանվում են Ռուսաստանի ռեկորդների գրքում։  

Բիսեմբևան ծնվել է 1896 թվականին՝ դեռևս ցարական Ռուսաստանում, եղել է ամենամեծը ութ երեխաներից։ Նա մի քանի հեղափոխություն է տեսել, ինչպես նաև երկու աշխարհամարտերը, ԽՍՀՄ փլուզումը։  

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ այսօր ամենատարեց կինն աշխարհում 116-ամյա ճապոնուհի Կանե Տանական է:

 

  • Կիսվել: