երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան

Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ կիրակի կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած ՛՛Пул Первого՛՛ տելեգրամյան ալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բանակցությունների թեմաները ներառում են անվտանգության, միջազգային օրակարգի, ինչպես նաեւ՝ տնտեսական փոխգործակցությանը, միութենական ծրագրերի իրականացմանը, անօրինական պատժամիջոցային ճնշմանը համատեղ դիմակայությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: