հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լուկաշենկոն կկարողանա լրացուցիչ հանդիպում անցկացնել Պուտինի հետ

Լուկաշենկոն կկարողանա լրացուցիչ հանդիպում անցկացնել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ դեկտեմբերի 20-31-ը կկարողանա լրացուցիչ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին:

Ըստ Լուկաշենկոյի՝ հնարավոր է հանդիպման անհրաժեշտություն լինի, որպեսզի վերջնական լուծում տրվի տնտեսական հարցերին և երկու պետությունների համատեղ գործառույթներին: Բելառուսի նախագահը նաև ավելացրել է, որ կարող է հանդիպել ոչ միայն Պուտինի, այլև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է երկու երկրների կառավարություններին վերաբերող հարցերի շուրջ ժամանակցույցերը ստուգելու համար: Լուկաշենկոն նշել է, որ Մեդվեդևը համաձայնել է հանդիպել և հայտարարել է Մինսկ գալու պատրաստակամության մասին․ «Կարծում եմ, որ մենք հանդիպելու համար տեղ կգտնենք»,-շեշտել է Բելառուսի նախագահը։

  • Կիսվել: