հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառուսում

Լուկաշենկոն հայտնել է, թե որ դեպքում ռուսական զորքեր կտեղակայվեն Բելառուսում

Բելառուսում ռուսական ռազմաբազա տեղակայելու մասին հարցը երբեք չի քննարկվել նախագահների մակարդակով:

Այս մասին հայտարարել է բելառուս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հասարակական-քաղաքական իրավիճակի շուրջ արդիական հարցերի քննարկմանը նվիրված հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքում հերթական անգամ մտահոգվել են ռուս-բելառուսական զորավարժություններով, որոնք անցկացվելու են սեպտեմբերին:

«Առնվազն ծիծաղելի է լսել դա: Որքա՞ն զորավարժություններ են նրանք իրականացրել մեր սահմանների մոտ: Նրանք քննադատում են մեզ. Լուկաշենկոն ուզում է ռուսական ռազմաբազա տեղակայել Բելառուսի տարածքում: Մենք չենք բողոքում չէ՞, որ նրանք բազմաթիվ նման բազաներ են ստեղծել Եվրոպայում: Ինչո՞ւ եք մեզ նման հարցադրումներ անում: Երբեք նախագահների մակարդակով այդ հարցը չի քննարկվել, նախևառաջ այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունը չկա ժամանակակից սպառազինման պարագայում»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն կարծիք է հայտնել. «Եթե դա անհրաժեշտ լինի Միութենական պետության համար, որը մենք հիմա ստեղծում ենք, Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության համար այստեղ զինված ուժեր տեղակայել՝ սպառազինման բոլոր տեսակներով, դրանք անհապաղ կտեղակայվեն»:

  • Կիսվել: