հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսելը Ֆրանսիայի գործը չէ․ Չավուշօղլուն՝ Մակրոնին

Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսելը Ֆրանսիայի գործը չէ․ Չավուշօղլուն՝ Մակրոնին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Բահրեյնի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է ետ քաշեն իրենց զորքերը Լիբիայից։

«Մեր պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է։ Դրա դեմ խոսք ասելը Ֆրանսիայի գործը չէ։ Դա անարգանք է Թուրքիայի և Լիբիայի ինքնիշխանության նկատմամբ»,-ընդգծել է Չավուշօղլուն։

Նա նաև հավելել է, որ չնայած Ֆրանսիան շատ է սիրում այդպիսի բաներ անել՝ Թուրքիայի համար որևէ կարևորություն չունի, թե ինչ են ասում երրորդ երկրները։

  • Կիսվել: