կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լիբանանի վարչապետը հայտնել է կառավարության անվճարունակության մասին

Լիբանանի վարչապետը հայտնել է կառավարության անվճարունակության մասին

Լիբանանի վարչապետ Հասսան Դիաբը հայտարարել է, որ մարտի 9-ը որպես մարման վերջնաժամկետ ունեցող 1.2 միլիարդ դոլար պարտքը Լիբանանի կառավարությունը չի կարող փակել, գրում է regionmonitor.com-ը:

Վարչապետը, նշելով, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, հայտնել է նաև կառավարության ընդհանուր ներքին պարտքի՝ 90 միլիարդ դոլարի սահմանը հատելու մասին։

Հասսան Դիաբն ընդգծել է, որ այս տեմպերով Լիբանանը շուտով կդառնա աշխարհում ամենաշատ պարտք ունեցող պետությունը։

Ըստ Լիբանանի վարչապետի՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Լիբանանի բնակչության 40%-ի կենսամակարդակը աղքատության շեմից ցածր է։ Պետությունը ունակ չէ պարտքերը վճարելու և ստիպված է վերավարկավորում ստանալու քաղաքականություն վարել։

Լիբանանի տնտեսությունը 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է ապրում։

 

  • Կիսվել: