երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից. ԱՄՆ պետքարտուղար

Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից. ԱՄՆ պետքարտուղար

Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի երկիր իրավունք չունի միջազգային ջրային ճանապարհով անցնելու համար տուրքեր կամ վճարներ գանձել․ սա գործող միջազգային իրավունք է»:

Ռուբիոն նաև անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ նշելով, որ ԱՄՆ-ը մտադիր է ուղիղ համագործակցել Լիբանանի կառավարության հետ։ Ռուբիոն ընդգծել է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումը դժվար է հասնել, քանի դեռ Իրանի կողմից աջակցվող խմբավորումները շարունակում են հրթիռային հարձակումները։

«Լիբանանի հարցն առանձնացված է Իրանի հարցից, քանի որ Լիբանանն ինքնիշխան պետություն է՝ սեփական կառավարությամբ։ Մենք պատրաստվում ենք բանակցել և աշխատել Լիբանանի կառավարության հետ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: