Լեռնային Ղարաբաղ՝ վաղվա պատերազմների ազդարարը. Le Monde
Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի և Ադրբեջանի միջև փոքր վիճելի տարածքը, գրավեց Հարավային Կովկասի մասով մի քանի փորձագետների ուշադրությունը, բայց, ի վերջո, անհետացավ աշխարհաքաղաքական ռադարներից, քանի որ այն ընդգրկված էր ԽՍՀՄ փլուզումից ժառանգած սառեցված հակամարտությունների կատեգորիայում:
Բայց 1994-ի պատերազմի ավարտից (30 000 զոհ և տասնյակ հազարավոր փախստականներ) 26 տարի անց, լեռնային այս շրջանում կրկին տեղի է ունեցել բախում, որի ինտենսիվությունն ու առանձնահատկությունները ռազմական փորձագետներին մտորելու առիթ են տալիս, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Վեց շաբաթ չանցած ամեն ինչ փոխվեց: Սեպտեմբերի 27-ին սկսված մարտերն ավարտվեցին (երկու կողմերից 6000 սպանվածի գնով) հայկական ուժերի պարտությամբ՝ նոյեմբերի 9-ին Մոսկվայի կողմից սահմանված հրադադարի ստորագրմամբ: 1994-ին Հայաստանի կողմից նվաճված Լեռնային Ղարաբաղի շրջանը վերադարձավ Ադրբեջանի իշխանության ներքո, ընդ որում՝ իր անկախությունը հռչակած հայկական անկլավը քիչ էր մնում նույն ճակատագրին արժանանար. այս սցենարը չիրականացավ միայն ռուսական ուժերի միջամտության շնորհիվ:
Մինչ այդ պահը համարվում էր, որ հայկական բանակն ավելի մարտունակ է և մոտիվացված, նա ավելի լավ գիտի տարածքը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը վերջին տարիներին ստեղծել է տպավորիչ ռազմական զինանոց և մանրակրկիտ ձևով գործողություններ նախապատրաստել ուղղակի միջամտության եզրին գտնվող երկրի՝ Թուրքիայի աջակցությամբ: Հակամարտության բռնկումից 11 ամիս առաջ Բաքուն Անկարայից գնեց 256 միլիոն դոլար արժողությամբ զենք, այդ թվում `վեց մարտական «Բայրաքթար» անօդաչու: Արդյունքում նա կարողացավ օգտվել թուրքական տեխնոլոգիական առաջընթացից և ձեռք բերված փորձից:
Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն ունակ են գրեթե նույն խնդիրները կատարել, ինչ ռազմական ինքնաթիռները: Նրանք վախ սերմանեցին բնակչության շրջանում, պատճառեցին մեծ մարդկային և նյութական վնասներ:
Մասնավորապես, նրանք թույլ տվեցին, որ ադրբեջանցիները հետախուզություն իրականացնեն հայկական դիրքերի ուղղությամբ՝ նախքան նրանց հրետանային կրակ արձակելը և մատակարարման ուղիները արգելափակելը: Ինչպես Սիրիայում և Լիբիայում էր, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անարդյունավետ էին նման փոքր և դանդաղ սարքերի դեմ: Հայաստանը չուներ խցանման համակարգ, որը կարող էր խափանել անօդաչու թռչող սարքերի կառավարումը, և այն նույնիսկ չօգտագործեց Սու-30 կործանիչները. դա շատ թանկ կլիներ, մինչդեռ անօդաչու թռչող սարքի կորուստը թշնամու համար մեծ դեր չի խաղում:
«Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այս հակամարտության ռազմական դասերը և այն չդիտարկի որպես աղքատ երկրների փոքր պատերազմ», - ասել է Գուստավ Գրեսելը՝ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդից:
«Միայն Ֆրանսիան և Գերմանիան ունեն անօդաչու թռչող սարքերի դեմ խցանման բավարար համակարգեր (կարճ հեռավորության վրա), մինչդեռ Եվրամիության բանակների մեծ մասը, մասնավորապես փոքր և միջին անդամ պետությունները պատերազմի դեպքում կհայտնվեին հայկական բանակի օրինակով բարդ իրավիճակում»,-նշել է փորձագետը:
Ռազմական փորձագետ Միշել Գոյան, իր հերթին, ուշադրություն է հրավիրել անօդաչու թռչող սարքերի ակտիվ օգտագործման վրա, որոնք նախկինում մեկ ռազմական արշավի շրջանակում այսչափ ավերածություններ չէին պատճառել:
«Արևմտյան բանակներում անտեսում էին այս տարօրինակ թռչող տեխնիկան՝ պնդելով, որ անօդաչու սարքերը երկար չեն տևի բարձր ինտենսիվության մարտերում, և որ ռազմական ինքնաթիռները կմնան երկնքի տիրակալներ: Փաստորեն, հակառակ պատկերն է զարգացել»,-նշել է Գոյան:
Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի բախումները սկիզբ դրեցին հոգեբանական պատերազմի նոր ձևի. Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղակայումը տագնապ առաջացրեց անկլավի հայ բնակչության շրջանում և Անկարայի բոլոր հակառակորդներին ցույց տվեց, որ նա կարող է իր հայեցողությամբ օգտագործել մարտիկների այս պահուստը:
Վերջապես, Ղարաբաղյան հակամարտությունը սոցիալական ցանցերում մեկ այլ հետք թողեց սպանված զինվորների լուսանկարների և տեսանյութերի ի հայտ գալով. այդ նյութերը որոշ դեպքերում ուղարկվում էին անմիջապես սպանվածների հարազատներին: Նման ահաբեկչությունը Facebook-ի և YouTube-ի միջոցով նախկինում երբևէ չի օգտագործվել այսպիսի մասշտաբներով պատերազմում և դատապարտել է միջազգային մարդասիրական կազմակերպությունները և ՄԱԿ-ը: Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» և նմանատիպ ահաբեկչական շարժումները ևս հեռախոսներով ուղարկում էին գերիների լուսանկարներն և հաշվեհարդար տեսնելու պահերը: