Պուտինն այցելել է Կուրսկ՝ մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այնտեղ նա հանդիպել է մարդասիրական շտաբի կամավորների հետ: Այս մասին հայտնում է News.ru-ն:
Միջոցառմանը մասնակցել են Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի մարզի վրա սկսվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարզի ամբողջական ազատագրումը ըտևել է 264 օր։ 2025 թվականի ապրիլի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է Կուրսկի ազատագրման գործողության ավարտի մասին։