ուրբաթ, դեկտեմբեր 8
8 / 12 / 2023
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10 հազարանոց զորախումբ է տեղակայել

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին 10 հազարանոց զորախումբ է տեղակայել

Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մացեյ Վոնսիկը հայտարարել է, որ երկիրը 10 հազար զինվոր է կենտրոնացրել Բելառուսի հետ սահմանին, հայտնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:

«Մենք շատ ուժեղ ենք ամրացրել սահմանը, և, բացի մեր կառուցած պարիսպից, որը մեծ նշանակություն ունի, բացի պարագիծը վերազինելուց, ինչը շատ է օգնում, այնտեղ գտնվում է 10 հազար զինվոր», - սեպտեմբերի 12-ին Վոնսիկն ասել է Լեհաստանի ռադիոյի եթերում։

«Այս թվից 6 հազարը գտնվում է ճամբարում, իսկ 4 հազարը՝ անմիջապես սահմանի վրա», - ասել է Լեհաստանի ՆԳՆ փոխնախարարը։

«Բացի այդ, կա 5 հազար սահմանապահ և շուրջ հազար ոստիկան», - հավելել է նա։

Վոնսիկը նաև նշել է, որ լեհ-բելառուսական սահմանին «որոշակիորեն ավելի հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան չի կարող տեղի ունենալ:

«Ժամանակ առ ժամանակ մեր պարեկների վրա քարեր ու փայտեր են նետում, սակայն սահմանի վրա ճնշումն իսկապես նվազել է», - ասել է նա:

  • Կիսվել: