երկուշաբթի, սեպտեմբեր 14
14 / 9 / 2026
Լեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ

Լեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներ

Լեհաստանի զինվորականները իրավունք ունեն խոցել երկրի օդային տարածքը խախտող ցանկացած օբյեկտ, հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։ Այս մասին փոխանցում է ТACC-ը։

«Լեհաստանի օպերատիվ հրամանատարը միշտ տալիս է այսպես կոչված հրաման՝ նախնական թույլտվությամբ օբյեկտներ խոցելու նման իրավիճակներում, որպեսզի մեր հակահրթիռային համակարգերը, ինչպիսիք են Patriot-ը, և մեր ռազմական օդաչուները պատրաստ լինեն և կարողանան օգտագործել իրենց զենքերը, երբ տեղի ունենա ներխուժում երկրի սահմաններ», - ասել է Տոմչիկը TVN24-ի եթերում։

Սեպտեմբերի 13-ին Լեհաստանի վարչապետը գումարել է օպերատիվ շտաբի նիստ՝ ի պատասխան Ուկրաինայի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած մի քանի միջադեպերի։

  • Կիսվել: