ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեհաստանի վարչապետն առաջարկել է ռուսներին շենգենյան վիզա չտրամադրել

Լեհաստանի վարչապետն առաջարկել է ռուսներին շենգենյան վիզա չտրամադրել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին առաջարկում է դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը ռուսներին, բացառությամբ հումանիտար վիզաների, հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Պետք է խիստ պատժամիջոցներ սահմանվեն ռուսաստանյան հասարակության նկատմամբ: Պետք է արգելել ռուսներին վիզաների տրամադրումը, բացառությամբ հումանիտարի», – ասել է Մորավիեցկին երկուշաբթի օրը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում:

Նա առաջարկել է վիզաներ տրամադրել միայն նրանց, ովքեր ցանկանում են լքել Ռուսաստանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Մոսկվայի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ են սահմանվել ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։

  • Կիսվել: