կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լավրովը ռուսական փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում

Լավրովը ռուսական փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում

Սերգեյ Լավրովը ռուսաստանյան ավտոմոբիլային փոխադրողներին առաջարկել է աշխատել Լեռնային Ղարաբաղում:

Միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ մեխանիզմի շուրջ:

«Այնտեղ ակտիվ աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքների և մայրուղիների վերականգնման ուղղությամբ: Հետևաբար խնդրում ենք առավել սերտորեն դիտարկել այդ տարածքը: Իմ կարծիքով՝ դա ակնհայտորեն տնտեսական խթան կհանդիսանա, իհարկե, Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը։

 

  • Կիսվել: