երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Լավրովը պատմել է, թե ինչու Արեւմուտքը չի սիրում Ռուսաստանին

Լավրովը պատմել է, թե ինչու Արեւմուտքը չի սիրում Ռուսաստանին

Արեւմուտքը չի սիրում Ռուսաստանին այն բանի համար, որ ԽՍՀՄ փլուզումից հետո նա կարողացավ ցրել իր մասին պատրանքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Պետք է պարզապես ընտելանալ, որ մեզ չեն սիրում: Չեն սիրում, քանի որ ցրվեցին այն պատրանքները, որոնք Արեւմուտքն ուներ մեր հետ կապված Խորհրդային Միության փլուզումից հետո եւ Ռուսաստանի Դաշնության առաջին տարիներից հետո այն իմաստով, որով այժմ այն գոյություն ունի: Ռուսաստանը բոլորին բացատրեց, որ մենք ունենք մեր սեփական պատմությունը, մենք ունենք մեր արժանապատվությունը, կան ռեսուրսներ, որոնցով մենք կարող ենք եւ կամրապնդենք մեր պատմությունն ու արժանապատվությունը»,- ասել է Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. Հաջողություններ մարտահրավերներ, առաջադրանքներ եւ հեռանկարներ վեբինարում։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանը, ցուցադրելով անկախ դիրքորոշում, չարդարացրեց Արեւմուտքի սպասելիքները, որը փորձում էր իր պայմանները թելադրել ամբողջ աշխարհին: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը դեռ «բաց է թողնում համագործակցության դռները»,- ընդգծել է Լավրովը:

  • Կիսվել: