հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկել է Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորումը

Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկել է Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նա նշել է, որ հանդիպումը կայացել է մարտի 1-ին Նյու Դելիում «Քսանյակի խմբի» միջոցառումների շրջանակում։ 

«Քննարկվել են մի շարք միջազգային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։ Առանձին ուշադրություն է դարձվել թուրք-սիրիական կապերի կարգավորման ուղղությամբ տարածաշրջանի շահագրգիռ երկրների աշխատանքին՝ Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերացման ուղղությամբ համատեղ ջանքերի ավելացման հետ մեկտեղ»,-ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: