երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները

Մարտի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները։

Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման հեռանկարները քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է, որ հացահատիկի վերաբերյալ «փաթեթային» համաձայնագրի շարունակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվեն գյուղմթերքների և պարարտանյութերի ռուս արտադրողների շահերը համաշխարհային շուկաներ անարգել մուտք գործելու առումով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 
Բացի դրանից, նախարարներն անդրադարձել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։
 
Փետրվարի 22-ին Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Վասկովը հայտարարել է, որ Ուկրաինան կդիմի Թուրքիային և ՄԱԿ-ին՝ բանակցություններ սկսելու խնդրանքով։

  • Կիսվել: