հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան կսկսի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մշակումը

Թուրքիան կսկսի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մշակումը

Թուրքիան մոտ ժամանակներս կսկսի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մշակումը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

«Մյուս հարթությունը Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորումն է, մենք ճանապարհային քարտեզ մշակելու որոշում ենք կայացրել։ Մոտ ժամանակներս ԱԳՆ-ն այլ գերատեսչությունների հետ կոմիտե կձևավորի, որից հետո այդ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները կսկսվեն», - ասել է Չավուշօղլուն Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
 

  • Կիսվել: