շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Չավուշօղլուն մտադիր է այցելել Մոսկվա

Չավուշօղլուն մտադիր է այցելել Մոսկվա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական 24TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մայիսի 10-ին կմենկնի Մոսկվա։ Կկայանան Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպում, փոխանցում է TASS-ը․

«Մենք Մոսկվայից պաշտոնական հաստատում ենք ստացել։ Մայիսի 10-ին մեկնում ենք Մոսկվա: Առավոտյան ես հնարավորություն կունենամ բանակցություններ վարել Լավրովի հետ, իսկ դրանից հետո մենք կմասնակցենք Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ-Իրան-Սիրիա-Թուրքիա նախարարական քառակողմ հանդիպմանը»,- նշել է նա։ 

  • Կիսվել: