Լավրովն ու Բայրամովը քննարկել են մոսկովյան պայմանավորվածությունների իրականացումը
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր: