ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը»․ Պեսկովը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում

Կրեմլը Թուրքիային խորհուրդ է տվել «հանել վարդագույն ակնոցը»․ Պեսկովը հայտարարել է, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում

Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի, քանի որ եվրոպացիները չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արևմուտք, և մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արևմուտք ինտենսիվ կողմնորոշման շրջաններ, եղել են ավելի քիչ ինտենսիվ ժամանակաշրջաններ... եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա ոչ ոք չի ցանկանում Թուրքիան տեսնել Եվրոպայում, ես նկատի ունեմ եվրոպացիներին: Մեր թուրք գործընկերները, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոց կրեն», - ասել է Պեսկովը:


  • Կիսվել: