երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կրեմլում մերժել են Ղրիմի հարցում Թուրքիայի հետ գործարքի գաղափարը

Կրեմլում մերժել են Ղրիմի հարցում Թուրքիայի հետ գործարքի գաղափարը

Ռուսական շրջանները չեն կարող լինել և երբեք չեն լինի որևէ գործարքի առարկա:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն:

Այսպես է Պեսկովը մեկնաբանել թուրք պրոֆեսորի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ու Անկարան կարող են համաձայնության գալ Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Ռուսաստանը ճանաչի Հյուսիսային Կիպրոսը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը բացառում է նման համաձայնության հավանականությունը:

  • Կիսվել: