ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Կրեմլին հետաքրքիր չէ Պրիգոժինը, նրա քայլերին չեն հետևում

Կրեմլին հետաքրքիր չէ Պրիգոժինը, նրա քայլերին չեն հետևում

Կրեմլում չեն հետևում ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի տեղաշարժին, դրա համար ո՛չ հնարավորություն կա, ո՛չ ցանկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է interfax.ru-ն:

՛՛Ոչ, մենք չենք հետևում նրա տեղաշարժերին, մենք դրա ո՛չ հնարավորություն ունենք, ո՛չ ցանկություն՛՛,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը վերահսկու՞մ է Պրիգոժինի տեղաշարժերը՝ հաշվի առնելով վերջին հաղորդագրությունները, որ նա Ռուսաստանում է։

Հիշեցնենք, որ հունիսի լույս 24-ին ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել ՛՛Վագներ՛՛-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր ՛՛հանցավոր արկածախնդրություն՛՛, ՛՛հարված թիկունքից՛՛ և ՛՛դավաճանություն՛՛։

Ավելի ուշ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է Պրիգոժինի հետ, և նա ընդունել է Ռուսաստանի տարածքում ՛՛Վագների՛՛ շարժը դադարեցնելու առաջարկը: Հունիսի 28-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ԱԴԾ-ում կարճվել է զինված ապստամբության գործը։

 

  • Կիսվել: