ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Կրասնոդարում հայտնել են ահաբեկչական հարձակում կանխելու մասին

Կրասնոդարում հայտնել են ահաբեկչական հարձակում կանխելու մասին

Կրասնոդարի երկաթուղում ահաբեկչական հարձակում է կանխվել, ձերբակալվել է ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության գործակալ: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի գծով ԱԴԾ վարչությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կրասնոդարի երկրամասի գծով ՌԴ ԱԴԾ վարչությունը Կրասնոդար քաղաքում ահաբեկչական հարձակում է կանխել, որը ծրագրում էր իրականացնել 1981 թվականին ծնված ՌԴ քաղաքացին»։

Նշվում է նաև, որ տղամարդը «նախաձեռնողաբար կապ է հաստատել ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի հետ», որի հանձնարարությամբ հրկիզող խառնուրդ է պատրաստել՝ երկաթուղու վրա էլեկտրական սարքավորումները հրկիզելու համար։

Հանցագործության վայրին մոտենալիս նրան ձերբակալել են Կրասնոդարի երկրամասի գծով ԱԴԾ վարչության աշխատակիցները։ Տուժածներ չկան, վնաս չի հասցվել։

Ըստ հաղորդագրության՝ քրեական գործ է հարուցվել 30-րդ հոդվածի 1-ին մասի, 205-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչական հարձակման նախապատրաստում) և ևս երեք հոդվածների հատկանիշներով։

  • Կիսվել: