երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում. Վուչիչ

Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում. Վուչիչ

Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք 27 տարի սպասել են աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների, որ վերադարձնեն Լեռնային Ղարաբաղը։ Իսկ Ուկրաինայի ռազմական ձախողումները լավատեսություն են ներշնչում, ապացուցում, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել»:

Սերբիայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո էլ, եթե Թրամփը հաղթի, Սերբիայի համար բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայր կստեղծվի:

«Ռուսաստանի և Թրամփի վրա խաղադրույքը կարող է մեծ հաղթանակ լինել Սերբիայի համար, բայց և կարող է մեծ կորուստների հանգեցնել»,-ասել է նա։

 

  • Կիսվել: