չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Կորոնավիրուսը Վրաստանում՝ ըստ շրջանների. դեկտեմբերի 30

Կորոնավիրուսը Վրաստանում՝ ըստ շրջանների. դեկտեմբերի 30

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 738 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 225 893 է, գրում է aliq.ge-ն:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 192 թեստավորում, այդ թվում 7 074 հակամարմինների թեստով, 7 118 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 210 445 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 2 481:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

Թբիլիսի — 743
Աջարիա — 115
Իմերեթի — 301
Քվեմո Քարթլի — 123
Շիդա Քարթլի —100
Գուրիա —46
Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 138
Կախեթի — 107
Մցխեթա Մթիանեթի — 32
Սամցխե-Ջավախեթի — 25
Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 8:

  • Կիսվել: