ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք Վրաստանում

Կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք Վրաստանում

Փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 204 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 262 228 է: Այս մասին գրում է «Ալիք մեդիան»:

Երեկ իրականացվել է 6593 թեստավորում, որից 3887-ը հակամարմինների թեստով, 2706-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 736 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 254 350 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 15 մարդ, ընդհանուր՝ 3298:

 
 
 

  • Կիսվել: