երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսով վարակակիրների թիվն աշխարհում գերազանցել է 500 000-ը. Worldometers

Կորոնավիրուսով վարակակիրների թիվն աշխարհում գերազանցել է 500 000-ը. Worldometers

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերն ամբողջ աշխարհում հատել են 500 000-ի շեմը: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 500 542 մարդ:

Նշվում է, որ հիվանդությունից մահացության ցուցանիշը հասել է 22 334-ի: Վարակվածներից 121 214-ն ապաքինվել են: Ներկա պահին վարակակիր է 356 994-ը:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Չինաստանում (81 285), որտեղ մեկ շաբաթ է, ինչ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:

Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում՝ 7503 մարդ, վարակված է ավելի քան 74 000-ը: Իտալիայի հաջորդում է ևս մեկ եվրոպական երկիր՝ Իսպանիան, որտեղ մահացության ցուցանիշը հասել է 4145-ի, վարակվածներինը՝ 56 197-ի:

Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ (74 422), Գերմանիան (41 519), Իրանը (29 406), Ֆրանսիան (25 233), Շվեյցարիան (11 712):

  • Կիսվել: