շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կորոնավիրուսի` հունիսի 29-ի տվյալները Վրաստանում

Կորոնավիրուսի` հունիսի 29-ի տվյալները Վրաստանում

Հունիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 194 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 365 068 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, փոխանցում է aliq.ge-ն:

Երեկ իրականացվել է՝ 29 709 թեստավորում, որից 18 220 -ը հակամարմինների արագ թեստով, 11 489-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 678 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 351 144 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 22 մարդ, ընդհանուր՝ 5 297:

Դրականության ցուցանիշը՝ օրական 4.02%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.5%, վերջին 7 օրվանը՝ 2.45%:

  • Կիսվել: