երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Կորոնավիրուսի 5240 նոր դեպք, 74 մահ Վրաստանում

Կորոնավիրուսի 5240 նոր դեպք, 74 մահ Վրաստանում

Վրաստանում նոյեմբերի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք՝ հաղորդում է Jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4348 մարդ, մահացել՝ 74 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 755 046 դեպք, որից 693 129-ը՝ ապաքինված ելքով: Մահացածների ընդհանուր թիվը 10509 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 21477 հետազոտություն, 13 204-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 8 273-ը՝ ՊՇՌ:

Դրականության օրական ցուցանիշը 10.2% է, վերջին 14 օրվանը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 10.41%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 005 229 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1204 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6916 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 1302 անձ:

  • Կիսվել: